Ինչպես արդնե հայտնել էինք, ժամեր առաջ Բաղրամյան պողոտա` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող երիտասարդների նստացույցի վայր էր այցելել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին, զրուցեց ցուցարարների հետ, ապա շրջեց պողոտայով և առանձնազրույց ունեցավ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ:
Ոստիկանապետը ցուցարարների հետ զրույցում նշեց, որ եկել է տեսնի, թե վերջիններս իրենց ինչպես են զգում և հետևի, որ որևէ արտառոց դեպք տեղի չունենա: «Տղերք, ես ուզում եմ միակամ լինենք, ինչը կապված է մաքրության, կարգուկանոնի հետ: Եթե այս հարցերում միակամ լինենք, մյուս հարցերն ինքնստինքյան կգնան, բարի՞: Մի քիչ ընդդիմացաք սկզբից, հետո հասկացաք, որ ճիշտ ա չէ՞», – նշեց նա:
Լրագրողների հարցին, ճիշտ՞ է, որ ոստիկանությունը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամենրին ասել է, չի դիմի որևէ գործողությունների, Վլադիմիր Գասպարյանը նշեց. «Եղեք խաղաղության մեջ , ձեր հարցերով մի սադրեք, եղեք խաղաղության մեջ»:
Հավելենք, որ մեծ թվով ցուցարարներ այս գիշեր ևս մնացել են Բաղրամյան պողոտայում, երգել են և պարել: