Արգամ Աբրահամյանը հաղթանակից հետո հանգստանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, այս գիշեր վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու` Արգամ Աբրահամյանի շրջապատը՝ իր իսկ գլխավորությամբ քեֆ են կազմակերպել: Նրանք տոնել են այն, որ Արգամ Աբրահամյանն Արտաշատի քաղաքապետի ընտրություններում մնացել է միայնակ` առանց մրցակցի: Ինչը նշանակում է, որ անարգել կընտրվի քաղաքապետ:

Հիշեցնենք, որ նրա մրցակից Հովհաննես Ղազարյանը` «Գազի Հովոն», ինքնաբացարկ է հայտնել և այդպիսով ճանապարհ բացել վարչապետի որդու համար: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ընդգծել էր, թե Արգամ Աբրահամյանը կարող է լավ  քաղաքապետ լինել:




Լրահոս