ՉԵՆ ՀԱՍՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը որոշել էր, որ հունվարի 1-ից բոլոր գործարարները պետք է մեր երկրում ունենան էլեկտրոնային ստորագրություն: Դրա համար նախ անհրաժեշտ է ոստիկանությունից ձեռք բերել նույնականացման քարտ: Ու քանի որ կառավարությունը հերթական անգամ որոշում կայացնելիս չի հաշվարկել ժամկետներն ու ոստիկանության տեխնիկական հնարավորությունները, բավական տհաճ իրավիճակ է ստեղծվել. արդյունքում մեծ հերթեր են կուտակվել: Եւ որպեսզի մինչեւ նոյեմբերի 30-ը մարդիկ կարողանան այդ քարտը ձեռք բերել «զեղչով»՝ 3000 դրամով, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրաման է տվել, որ անձնագրային բաժիններն այս շաբաթ ու կիրակի եւս աշխատեն: Բայց, հասկանալի է, որ սրանով հարցը չի լուծվի, որովհետեւ աննախադեպ հերթերը 2 օրում չեն պակասի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետը փորձում է միջնորդել վարչապետին, որպեսզի «զեղչային համակարգի» ժամկետը երկարացվի:




Լրահոս