ՍԿՍՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոռեկտոր Սվետլանա Գեւորգյանի եւ մյուսների գործով դատաքննությունը: Պրոռեկտորը՝ որպես 2012-2013թթ. ուստարվա ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալ, քարտուղար Հայկ Փայասլյանի հետ դիմորդ Էդուարդ Բարբարյանին ընդունելու համար ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խաչիկ Ազիզյանի միջնորդությամբ Բարբարյանի ծնողներից վերցրել է 3500 ԱՄՆ դոլար: Ու թեեւ նշված բոլոր անձինք ներգրավված են գործով որպես մեղադրյալ, սակայն միայն Հ. Փայասլյանն է կալանավորված:




Լրահոս