«Ո´չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը քիչ առաջ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարեց, որ «վարչապետ» հաստիք Հայաստանում գոյություն ունի, սակայն այդ հաստիքը զբաղեցնող չկա: Վաղինակ Շուշանյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին հրավիրեց Բաղրամյան պողոտա, որտեղ արդեն չորրորդ օրն է` բողոքի ակցիա է ընթանում: Հրավերի նպատակը երկխոսությունն է. «Եթե այդքան տղամարդկություն ու խիզախություն ունի, թող գա այստեղ, իրար հետ խոսենք: Թող գա, կանգնի ժողովրդի առաջ ու այդքանն ասի: Թող հարթակի վրա կանգնի ու ասի` ժողովուրդ ջան, սուբսիդավորելու ենք, ու այդքանը հիմնավորված է: Եթե այդքան խիզախությունը, տղամարդկությունը կհերիքի, կսկեմ մի փոքր հարգել նրան»:
Ինչ վերաբերում է հետագա քայլերին, Վաղինակ Շուշանյանը հայտնեց, որ այսօր ևս կլինեն ավտոերթեր, Ազատության հրապարակից հավաք-երթ, հնարավոր է` մի քանի բան փոխվի մարտավարության մեջ:
Ակտիվիստը հայտնեց, որ հավաքի ամենապիկ պահին մարդկանց թիվը եղել է 17 հազար: Առավոտյան լուսաբացը դիմավորել է 750 մարդ: