48-ամյա Հայկը հրկիզել է սեփական տունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 24-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Օշական գյուղում տուն է այրվում:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.40-ի սահմաններում, 1967 թ. ծնված Հայկ Մ.-ն հրկիզել է իր տունը:

Ինչպես հայտնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, այրվել են Հայկ Մ.-ն-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 10 քմ, տանիքում կուտակված 15 հակ անասնակեր, իսկ ննջասենյակներում այրվել են 2 մահճակալ և անկողնային պարագաներ, մասնակի ծխահարվել է տանիքը՝ 40 քմ:

Հայկ Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին և խոստովանել կատարածը:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս