ԱՄՆ-ն ո՛չ ցանկություն, ո՛չ էլ փող ունի ՌԴ դեմ պատերազմելու համար. ԱՄՆ բանակի փոխգնդապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն ո´չ ցանկություն, ո´չ փող ունի, որպեսզի օգնի Եվրոպային Ռուսաստանի հետ հակամարտության մեջ մտնելուն, հայտարարել է ԱՄՆ բանակի փոխգնդապետ ու ռազմական վերլուծաբան Բիլ Քոուենը Fox News հեռուստաալիքի եթերից:

Քոուենը պատասխանել է հաղորդավարի այն հարցին, թե պատրաստ է արդյոք ԱՄՆ-ն ռազմական օգնություն ցույց տալ Եվրոպային, որը «փաստացիորեն սնանկացած է» , ընդհուպ մինչև ռուսների վրա կրակ բացելու համար:

Քոուենը նաև բացատրել է, թե ինչու ԱՄՆ-ն պատրաստ չէ դրան:

«Նայեք տրիլիոնավոր դոլարներին, որոնք մենք ծախսում ենք Իրաքում ու Աֆղանստանում պատերազմների համար, նայեք այն տրիլիոնավոր դոլարներին, որ մենք ծախսում ենք մեր ներքին անվտանգության համար՝ փորձելով ինքներս մեզ պաշտպանել ահաբեկչությունից»,- նշել է նա:

Ըստ նրա՝ Մոսկվան գիտակցում է, որ ոչ միայն Եվրոպան, այլ նաև ԱՄՆ-ն գտնվում են բարդ տնտեսական վիճակում, բացի այդ, նշում է նա, Ռուսաստանը հասկանում է, որ ԱՄՆ բնակչությունը հոգնել է պատերազմներից:




Լրահոս