ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր թեկնածուի առավելությունն այն է, որ 15 տարվա ՀՀԿ-ական է… ազգային-պահպանողական ընտանիքի զավակ է»:

Գալուստ Սահակյան yerkir.am

Մի անգամ ԱԺ-ում Վահան Հովհաննիսյանն ասել էր. «Երբեմն նույնիսկ Գալուստ Գրիգորիչն է ճիշտ բաներ ասում»: Հաստատում ենք Վ. Հովհաննիսյանի խոսքերը: Իրոք, ՀՀԿ-ական թեկնածուն շատ «ուժգին» քարոզարշավ է անում Ավանում՝ կիրառելով ավանդական հնարքները՝ տարատեսակ նորացվող խախտումների ուղորդմամբ: Սա նորություն չէ: Նորությունն այն է, որ պարզվում է` 15 տարվա ՀՀԿ-ական լինելն առավելություն է: Սրանից հետեւում է, որ ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածը («Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ») պետք է վերափոխել եւ դարձնել՝ «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ, բացի 15 տարվա ՀՀԿ-ականներից»:




Լրահոս