Սպասվում են տեղումներ. լեռնային շրջաններում` ձյուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության տարածքում`դեկտեմբերի 5-ին, 7-ի ցերեկը, 8-ին առանձին շրջաններում, 9-ին  առավելապես արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում`ձյուն: Լեռնային առանձին շրջաններում և լեռնանցքներում ճանապարհներին հնարավոր է մերկասառույց: Դեկտեմբերի 6-ին և 7-ին գիշերը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 5-ի ցերեկը կնվազի 5-8, իսկ 6-9-ին կնվազի 2-3 աստիճանով: Երևանում` դեկտեմբերի 5-ին, 7-ի ցերեկը և 8-ին հնարավոր են տեղումներ: Դեկտեմբերի 6-ին, 7-ի գիշերը և 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին օրերին հնարավոր է քամու ուժգնացում` 13-16 մ/վրկ:




Լրահոս