ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այսինքն՝ դուրս են գալիս հինգ-վեց գլուխ, թեկուզ տաս գլխով, բայց մեկ հարթակի վրա, որպեսզի ժողովուրդը տնտղի՝ ով ինչ է առաջարկում: Բնական սելեկցիայից հետո երկրորդ տուրը կպոկենք եւ կսատարենք անցողիկ թեկնածուին»:

Դավիթ Հակոբյան tert.am

Չմեռանք, այդ էլ տեսանք, որ ՀՀ նախագահի թեկնածուների հավակնորդներին արդեն անասունների նման գլուխներով են հաշվում: Հայաստանի միակ մարքսիստը, ինչպես միշտ, փայլում է ոչ միայն իր մտքերով, այլեւ հումորով: Բայց ինչ էլ որ ասենք, միեւնույն է, Դավիթ Հակոբյանի մասնակցությամբ նախագահական ընտրություններն ավելի ուրախ կանցնեն՝ երգիծական բնույթի «գովազդային ընդմիջումներով»: Իսկ ա՛յ տնտղելու պահը լավ է ասված: Արժե, որ մեկ-մեկ հայ հասարակությունն իսկապես լավ տնտղի, թե ով ով է  որտեղից հանկարծ հայտնվեց եւ իր որ արժանիքը գնահատելու համար է ձգտում հասնել նախագահի աթոռին:




Լրահոս