Ռուսաստանի արտգործնախարարությունը հանգստացրել է որոշ ռուսական ԶԼՄ-ների, որոնք Երևանում բողոքի ցույցերի հենց սկզբից փորձել են դրանցում տեսնել որոշակի քաղաքական բողոքի ՝ «մայդանի» նշաններ:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, մեկնաբանելով Հայաստանում տիրող իրավիճակը, ասել է, որ հայտարարություններն այն մասին, որ Հայաստանում իրավիճակը սադրել են դրսից, «ապացուցել է պետք»: Մենք համակ ուշադրությամբ կուսումնասիրենք ամենը, ինչ նախորդել է դրան, սակայն նման շուտափույտ եզրակացություններ ես չէի կատարի»,- ասել է նա: Փոխնախարարը եզրակացրել է, որ Մոսկվան «հուսով է , որ իրավիճակը կլուծվի ինչպես ցուցարարների, այնպես էլ իշխանությունների փոխադարձ բավարարությամբ, Երևանից լուրերի ենք սպասում»: