Մոսկվայի Խիմկիի շրջանում կանխվել է ահաբեկչություն, որը կարող էր խաթարել քաղաքի ջրամատակարարումը: Ինչպես հայտնում է Lifenews հեռուստաալիքը, կասկածելի պայուսակը, որը դրված է եղել անմիջապես ջրարգելի տանիքի տակ, հայտնաբերել են տեղացի աշխատավորները:
Մուգ գույնի պայուսակում եղել է պայթուցիկով մի քանի փաթեթ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կանչվել է ՌԴ հատուկ ծառայությունների աշխատակիցները:
Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցները շրջափակել են դեպքի վայրը, իսկ փաթեթներն ուղարկվել են փորձաքննության: