Վրացական Airzena — Georgian Airways ավիաընկերությունը հունիսի 29-ից սկսում է Թբիլիսի-Երևան-Թբիլիսի պարբերական չվերթներ իրականացնել: Ավիաընկերությանն համապատասխան թույլտվությունն արդեն տրված է, «Նովոստի Գրուզիային» հայտնել են Վրաստանի էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունից:
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 4 անգամ, տոմսի արժեքը կլինի 55 եվրո:
Հիշեցնենք, որ Վրաստանի ու Հայաստանի միջև ավիահաղորդակցությունը դադարեցվել է 2011 թ: