ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը բազմաթիվ վտանգներ է տեսնում այդ թվում նաև իր սահմանների մոտ, այդ իսկ պատճառով էլ ժամանակակից սպառազինությամբ զինված ուժեղ բանակը երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության գրավականն է:
Բարձրագույն ռազմա-ուսումնական հաստատություններում շրջանավարտների պատվին հանդիսավոր ընդունելության ժամանակ Պուտինն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Ռուսաստանը բազմաթիվ ռիսկեր է տեսնում այդ թվում նաև ՌԴ սահմանների անմիջական մոտերքում:
«Այս իսկ պատճառով էլ ուժեղ, ժամանակակից սպառազինությամբ հագեցած բանակը մեր ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության գրավականն է, դա մեր միլիոնավոր քաղաքացիների խաղաղ ու հանգիստ կյանքի երաշխիքն է: Համոզված եմ, դուք սա լավ եք հասկանում»,- ասել է ՌԴ ղեկավարը ռազմական հաստատության շրջանավարտներին: