ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես հղի եմ եւ շուտով գնալու եմ ֆիզարձակուրդ:  Խնդրում եմ տեղեկացնել, թե նման դեպքերում երբ է տրամադրվում անաշխատունակության թերթիկը:

Մարինե Դովլաթյան (26 տարեկան, ավագ մասնագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վարձու աշխատողներին եւ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձանց հղիության ու ծննդաբերության նպաստ տրվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի համար: Իսկ արձակուրդ  տրվում է հետեւյալ տեւողությամբ.
140 օր (70 օրացուցային օր հղիության եւ 70 օրացուցային օր ծննդաբերության համար),
155 օր (70 օրացուցային օր հղիության եւ 85 օրացուցային օր ծննդաբերության համար)՝ բարդ ծննդաբերության դեպքում,
180 օր (70 օրացուցային օր հղիության եւ 110 օրացուցային օր ծննդաբերության համար)՝ միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական
հարցերի նախարարություն

ԺՈՂՈՎՈՒՐԴ. Գաղտնիք չէ, որ մեր երկիրը լուրջ ժողովրդագրական խնդրի առջեւ է կանգնած: Նախորդ տարվա համեմատ ծնունդները նվազել են 5.7 տոկոսով: 2012թ.-ին ՀՀ-ում կենդանի ծնունդների թվաքանակը կազմել է 9569, իսկ 2011թ. նույն ժամանակահատվածի դրությամբ` 10144: 2012թ. հազար բնակչի հաշվով ծնունդների ցուցանիշը կազմել է 11.7 տոկոս կամ յուրաքանչյուր հազար մարդու հաշվով ծնվել է շուրջ 12 երեխա 2011թ. նույն ժամանակահատվածի 12.7-ի համեմատ:




Լրահոս