«Ես սիրով կգնայի Բաղրամյան պողոտա». Մարգարիտ Եսայանը ցուցարարների պահանջն արդարացի է համարում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցավ եմ արտահայտել, որ հունիսի 23-ին տեղի ունեցավ ոստիկանների և ցուցարարների միջև բախում և հատկապես, որ տուժեցին շատ լրագրողներ: Սա անընդունելի է: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումներին և նստացույցին, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

«Հանրապետությունում չկա որևէ քաղաքացի, որը շատ ուրախ և երջանիկ է, որ նման որոշում է կայացվել: Սա նույնպես մեր քաղաքացիների համար անընդունելի էր ի սկզբանե: Մեր հասարակությունը միանշանակ ճիշտ է», – նշեց նա:

Մարգարիտ Եսայանի համար անընդունելի է, որ երիտասարդները չեն ընդունում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` բանակցելու հրավերը: «Ճիշտ կլինի, որ մեր երիտասարդները, ովքեր արդարացի պահանջ են ներկայացնում, հանդիպեն ՀՀ նախագահի հետ: Իրենք ունեն բողոք, և այդ բողոքը հասկանալի է բոլորի համար», – հավելեց նա:

Մեր այն հարցին, թե ինչու օրեր առաջ չգնացիք Բաղրամյան պողոտա և մյուս գործիչների հետ կենդանի պատ չկազմեցիք ցուցարարների և ոստիկանների միջև, Եսայանը նշեց, թե դա եղել է անձնական խնդիրների պատճառով: «Ես ինտերնետով հետևեցի և մեծ ցավ ապրեցի, որ ինքս ներկա չեմ, ես սիրով կգնայի», – եզրափակեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս