
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 25-ին ցավակցական հեռագիր է հղել Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի մահվան կապակցությամբ:
Հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի մահվան մասին:
Մեծ է երջանկահիշատակ պատրիարքի ավանդը համազգային խնդիրների լուծման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, հայ ազգային ինքնության պահպանման, միջեկեղեցական երկխոսության զարգացման գործում:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում անդառնալի կորստի կապակցությամբ: Ներսես Պետրոս ԺԹ Թարմունի պատրիարքի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր հավատավոր ժողովրդի հիշողության մեջ»: