Վանաձոր քաղաքի բնակչուհի 19-ամյա Անահիտ Սարդարյանը անչափահաս Թ.-ին 20 000 դրամով 3 օրով վաճառել էր կալանավայրից նոր վերադարձած ծանոթին, ով քաղաքի վագոն-տնակներից մեկում սեռական շահագործման էր ենթարկել անչափահաս աղջկան:
Այնուհետև վագոն-տնակից անչափահաս աղջկան տեղափոխել է ծանոթներից մեկի տուն և թաքցրել այնտեղ: 19-ամյա Անահիտ Սարդարյանը պարզվել է այդքան էլ թրաֆիկինգի հարցում անփորձ չի եղել և մինչ աղջկան երեք օրով վաճառելը նրան “հյուրասիրել էր” նաև իր ընկերոջը: Նա աղջկան այդ քայլին էր դրդել, վախեցնելով, որ իբր նրա քույրը մեծ պարտքեր ունի և պետք է օգնի դրանք մարել: Ոստիկանության կազմակերպված գլխավոր վարչության և Վանաձորի բաժնի աշխատակիցների միջոցով գործարքը կասեցվել է: Փաստով հարուցված գործի նախաքննությունը շարունակվում է: Անահիտ Սարդարյանը կալանավորված է:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության կայքում տեղադրված տեսանյութից: