Խանութ մտած գողերին մաքրուհին վախեցրել է փոշեկուլով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի բնակչուհին կարողացել է վախեցնել գողերին փոշեկուլի օգնությամբ: Ինչպես հայտնում է Reuters-ը, երկու տղամարդ, որոնցից մեկը զինված է եղել ատրճանակով, ներխուժել են Բեռլինի գիշերային խանութներից մեկը:

Գողության ժամանակ 59-ամյա աշխատակցուհին, ում անունը չի հրապարակվում, զբաղվել է տարածքի մաքրությամբ: Երբ հանցագործներից մեկը սկսել է թափահարել ատրճանակն ու պահանջել, որպեսզի կինն իրեն տա դրամարկղում գտնվող ողջ գումարը, խանութի աշխատակցուհին նրա վրա է պահել միացված փոշեկուլի խողովակը: Դրանից հետո գողերը դիմել են փախուստի:




Լրահոս