“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադի) Իտալիայի կենտրոնում հյուրանոցառեստորանային համալիր է կառուցում և հաճախ Իտալիա է մեկնում: Թերթի տեղեկություններով`Համբարձումյանը կառուցապատման աշխատանքներն իրականացնում է իր քրոջ հետ համատեղ: “Նշենք, որ նրա քրոջն է պատկանում “Laqoste” ֆիրմային խանութը: Երեկ փորձեցինք տեղեկությունը ճշտել Համբարձումյանից, սակայն նրա հեռախոսն անհասանելի էր: Տեղեկացանք, որ նա Իտալիայում է գտնվում: Այս փաստը ևս մեկ վկայություն է այն իրողության, որ Հայաստանից բիզնեսն արտագաղթում է, քանի որ ՀՀ-ում եկամտաբեր չէ աշխատելը: Եվ այդ “ուղտը չոքել է” նաև ՀՀԿ խմբակցության դռանը”,- գրում է թերթը:
Ժողովուրդ. Դերժավայի Արայիկը Իտալիայի կենտրոնում հյուրանոցառեստորանային համալի՞ր է կառուցում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ