Ժողովուրդ. Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին հորդորել է լարվածություն չստեղծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, համաձայն “Ժողովուրդ”-ի տեղեկությունների, հանդիպել են: Ըստ նրանց մտերիմների շրջանում պտտվող խոսակցությունների, Սարգսյանը Ծառուկյանին ասել է, որ ինչ որոշում էլ կայացնի ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների մասով, ինքը դա նորմալ կընդունի, միայն թե “տղամարդավարի” անի այն, ինչ ասում է: Սարգսյանը հորդորել է անընդհատ “չփախչել” իրավիճակից ու լարվածություն չստեղծել:
Թերթը զրուցեց Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ` պարզելու, թե Սարգսյանն ու Ծառուկյանը երբ են վերջին անգամ հանդիպում ունեցել: “Տեղյակ չեմ անկեղծ ասած, ես տեղյակ չեմ իրենց առանձնազրույցից, բայց տեղյակ եմ մի բանից, որ անկախ այն բանից, թե պարոն Ծառուկյանն ինչ որոշում կկայացնի, Սերժ Սարգսյանը հաղթելու է մի այլ ձև”,- վստահեցրեց ՀՀԿ մամլո խոսնակը՝ չմանրամասնելով, թե “մի այլ ձև” ասվածը որն է:




Լրահոս