Չնայած հորդառատ անձրևին` Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը: Ցուցարարները շարունակում են երգել, և ամենուր ուրախ տրամադրություն է:
Քիչ առաջ ցուցարարներից մի քանիսը Բաղրամյան պողոտա բերեցին «Ժողովրդի կողմից` թալանչիներին» գրությամբ ծաղկեպսակ, որը հավաքվածները դիմավորեցին բուռն ծափողջյուններով: Քիչ անց ծաղկեպսակը նորից ետ տարան: