Աղբահանող մեքենան ընթանում էր ցուցարարների ուղղությամբ. Բաղրամյան պողոտայում իրավիճակը լարվեց (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ «Սանիտեք» ընկերության մեքենա էր բերվել Բաղրամյան պողոտա՝ տարածքի աղբահանությունն իրականացնելու համար: Սակայն դա տեղի չունեցավ, քանի որ ցուցարարներից մի քանիսը բարձրացան մեքենայի վրա:

Այս դեպքից հետո լրագրողների և ցուցարարների հետ զրույցում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, թե աղբահանություն իրականացնող ընկերությունն այսուհետ հրաժարվում է տարածքում աղբահանություն իրականացնել և հավելեց, թե այսուհետ ցուցարարներն իրենք պետք է տարածքը մաքրեն:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը Վ. Օսիպյանին հայտնեց, թե ընկերության հետ նախնական պայմանավորվածություն է եղել, որի համաձայն` պողոտա գալուց առաջ իրենք պետք է զգուշացվեին: Սակայն այս անգամ նման բան չի եղել, իսկ մեքենան էլ ընթացել է ցուցարարների ուղղությամբ, որն էլ պատճառ է դարձել, որպեսզի նրանցից մի քանիսը բարձրանան մեքենայի վրա:

Ի պատասխան Վալերի Օսիպյանը վրդովված նշեց, թե եթե ցուցարարները խրախուսում են գլխարկ «թռցնողներին», ուրեմն թող այսուհետ հենց իրենք էլ զբաղվեն տարածքի մաքրությամբ:




Լրահոս