Armenian text to speach

Գանձաքարի հինգ բնակիչներ թունավորվել են պահածոյացված սննդից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Դեկտեմբերի 5-ին, ժամը 03.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Գանձաքար գյուղի հինգ բնակիչներ, ովքեր, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չեն եղել բացատրություն տալու: Պարզվել է, որ նոյեմբերի 29-ին նրանք տանը պահածոյացված սնունդ են օգտագործել, ինչի հետևանքով թունավորվել են, Ոստիկանությունից armlur .am-ին հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:



Լրահոս