Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող նստացույցը և բողոքի ակցիան ակտիվորեն լուսաբանվում է նաև միջազգային լրատվամիջոցների կողմից: Սակայն ռուսական մի քանի ԶԼՄ-ների կողմից կողմնակալ և ապատեղեկատվություն տարածող հոդվածներ են հրապարակվել և Հայաստանում տեղի ունեցողը ներկայացվել է կա´մ որպես մայդան, կա´մ ԱՄՆ-ի կողմից ուղղորդվող շարժում:
Այս հանգամանքը շատ է վրդովեցնում ցուցարարներին, ովքեր վերջին օրերին ռուսական լրատվամիջոցներին սաստող պաստառներով են եկել նստացույցին: Լրագրողներին շատերն ուղիղ եթերում հայտնվել են ռուսական լրատվամիջոցներին ոււղղված պաստառների ֆոնին: