Բաղրամյան պողոտան` երիտասարդական թաղամաս. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արդեն «Բաղրամյան պողոտայի մշակույթ» է ձեւավորվում։ Մարդիկ այստեղ ապրում են, այն վերածվել է երիտասարդական թաղամասի, որտեղ կա երգ ու պար, հումոր եւ հանդիսություններ, ոգեւորություն  եւ ապագայի հանդեպ հավատ։ Այն, ինչ պակասում է մեզ բոլորիս։ Երեկ, օրինակ, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի ծննդյան օրն էր։ Ցուցարարները տորթ էին բերել՝ «Ձեր թալանը մեր Վաղոյի ջրցանին չի» գրառումով։ Վաղ առավոտյան աղբահանություն իրականացնող կազմակերպությունը տարածքը մաքրել էր, ջրցան մեքենան ջրել-թարմացրել փողոցը։ Հովանոցների տակ ծվարած փոքրիկ «Եկեք Մաքսի մոտ», «Եկեք Փոփի մոտ» ճաշարաններն էլ խաչապուրի, բուլկի, հոթդոգ, ծիրան, խնձոր, սառը ջուր, սուրճ էին առաջարկում ցուցարարներին։

Երբ պայքարողների մեծ ընտանիքը վայելում էր նախաճաշը, նրանց հյուր եկավ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ «Եկել եմ տեսնելու, թե ինչ է կատարվում, որ հանկարծ արտառոց բաներ չլինեն: Տեսնո՞ւմ եք ինչ լավ է, որ որոշակի կազմակերպվածություն կա, որ աղբամաններն են մաքրվում: Ամեն ինչ նորմալ է: Եղեք խաղաղության մեջ․․․ մի սադրեք, եւ ամեն ինչ նորմալ կլինի»,-ասաց նա ցուցարարներին, որոնք այնքան բարեկիրթ գտնվեցին, որ չասացին՝ պատերազմն ու պառակտումը դուք եք սերմանում՝ իշխանության մեջ գտնվողներդ: Հետո ոստիկանապետն ու Նիկոլ Փաշինյանը զրուցեցին, եւ Գասպարյանն զգուշացրեց, որ «խմած» մարդիկ վտանգավոր են, եւ նրանց հարկավոր է հեռացնել։ Զրույցը խաղաղ էր, կարծես անգամ իրար հասկացան։ Թեեւ ցուցարարները նախընտրում են շփվել Վալերի Օսիպյանի հետ, ով պարզվում է՝ չամիչով բուլկի չի ուտում, ասում է, որ ոստիկանները միայն խաշած կարտոֆիլ եւ խաշած հավ են ուտում, եւ ցուցարարների հետ համակարծիք է էլեկտրաէներգիայի թանկացման հարցում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս