«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ այս տարվա մայիսին ռուսական «Ռոսգոսստրախ» ընկերությունը Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների որոշմամբ որոշակի ժամանակով զրկված է եղել ԱՊՊԱ գործարքներ իրականացնելու լիցենզիայից: Պատճառն այն է եղել, որ ընկերությունը լուրջ խախտումներ է թույլ տվել եւ ոչ պատշաճ ծառայություն է մատուցել: Ինչպես հայտնի է՝ Հայաստանում գործում է այս ընկերության դուստր ընկերությունը` «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայի եւ ՀՀ օրենսդրության հիման վրա:
Առաջին հայացքից թվում է, թե ռուսական մայր ընկերության խախտումները պետք է, որ կապ չունենան Հայաստանում գործող դուստր ձեռնարկության հետ: Սակայն խախտումները հենց այնպես չեն եղել, այլ նպատակ են ունեցել ավելացնել ընկերության եկամուտները` ի վնաս հաճախորդների: Եթե մայր ընկերությունը նման գործելաոճ է կիրառում, ո՞րն է երաշխիքը, որ նրանց` Հայաստանում գործող դուստր ձեռնարկությունը նույն կերպ չի գործում՝ խաբելով վարորդներին»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: