Ինչպես խուսափել բոտուլիզմից. Առողջապահության նախարարության ցուցումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետությունում դեկտեմբերի անցած 5 օրվա ընթացքում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 3 դեպք՝ 9 տուժածով:  Թունավորումներն արձանագրվել են Գեղարքունիքի, Տավուշի մարզերում եւ Երեւանում: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ սննդային թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն է: Բոլոր հիվանդները հոսպիտալացվել են “Արմենիա” բժշկական կենտրոն, ստացել են հակաբոտուլինային շիճուկ: 3 հիվանդի վիճակը գնահատվում է ծանր:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ուժումը շարունակվում է, նոր դեպքեր չեն արձանագրվել:
Հիշեցնենք, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է:  Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձեւով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի եւ զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում եւ արտադրում են թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) եւ 120-130 ջերմաստիճանի ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում հնարավոր չէ իրականացնել:
Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը եւ տեսքը: Հիվանդության ախտանիշները ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչեւ 10 օրվա ընթացքում:
Հիվանդության ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջեւ մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում:
Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է.
Խուսափե”ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից:

Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե”ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե:

Մի գնեԲք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից:

Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմեԲք բժշկի:




Լրահոս