«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Պարզվում է` այս տարի բյուջեից մոտ 101 միլիոն դրամ է տրամադրվելու Աժ պատգամավորների հեռախոսային խոսակցությունների համար:
«ՉԻ» – Եթե այս զումարը բաժանում ենք Աժ՝ պատգամավորների թվի վրա՝ ստացվում է, որ ազգի ամեն ընտրյալ (ներառյալ Շմայսը) ամսական մոտ 65 հազար դրամ է ծախսում հեռախոսով խոսելու վրա, ինչն էլ, հաշվի առնելով միջին սակագները, կազմում է օրական մոտ 3 ժամ: Խնդիրը, սակայն, միայն դա չէ: Անարդարությունն այն է, որ այդ գումարը հավասարապես կարող է ծախսվել բոլոր պատգամավորների հեռախոսային խոսակցությունների համար, այդ թվում՝ նաև նրանց, ում բառապաշարը 30 բառից չի անցնում: Փաստորեն մարդը կարող է իր առօրյա կյանքում ընդամենը 30 բառ օգտագործել, բայց ամսական 65 հազար դրամի «գյալաջի անել» սպառողների հաշվին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։