«Գեղեցիկ համարներ» կես գնով՝ ակցիա Beeline–ի և Biglemon.am–ի կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

26 հունիսի 2015 թ., Երևան. Beeline-ը և Biglemon.am–ը հայտարարում են համատեղ ակցիայի անցկացման մասին։ Ակցիայի շրջանակում «Արծաթ» կամ «Ոսկի» Beeline «Գեղեցիկ համարները» հասանելի են 50% զեղչով: Առաջարկը գործում է ֆիզիկական անձանց համար և կշարունակվի մինչև 2015թ–ի սեպտեմբեր ամսվա վերջ:

«Beeline-ը շարունակում է ուրախացնել իր հաճախորդներին նոր ակցիաներով և զեղչերով, փորձելով դարձնել իր ծառայություններն առավելագույնս պարզ, հարմար և մատչելի:  Biglemon.am–ի հետ համատեղ սիրով առաջարկում ենք մեր հաճախորդներին Beeline «Գեղեցիկ համարները» կես գնով», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ակցիայի շրջանակում «Արծաթ» համարը կարժենա 10.000 դրամ, իսկ «Ոսկի» համարը՝ 30.000 դրամ։

Ակցիայի և զեղչեր ստանալու վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակ կամ  www.biglemon.am կայք:




Լրահոս