Ինչու է Ռոբերտ Քոչարյանը նախօրեին մեկնել Հայաստանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին մեկնել է Հայաստանից: Ընդ որում, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նա մեկնել է Մոսկվա, եւ այդ այցելությունը եղել է շտապ եւ նախապես չպլանավորված: Երեկ «Ժողովուրդ-ը զրուցել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկոտր Սողոմոնյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու է Քոչարյանը մեկնել Մոսկա:

-Պարո՛ն Սողոմոնյան, որտե՞ղ է այս օրերին գտնվում Ռոբերտ Քոչարյանը: Մեր տեղեկություններով` նա մեկնել է Մոսկվա շտապ լուծում պահանջող ինչ-ինչ անհետաձգելի խնդիրների պատճառով:

-Ձեր տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Պարոն Քոչարյանը այս պահին Հայաստանում չէ, սակայն գտնվում է Եվրոպայում, Մոսկվա չի մեկնել, առավել եւս` շտապ հարցերով: Մոտակա օրերին հնարավոր է, որ մեկնի, որովհետեւ «Սիստեմայի» տնօրենների խորհրդի նիստ կա: Բայց ամեն դեպքում, որեւէ շտապողականություն կամ ինչ-որ հրատապություն չի եղել, ու հիմա էլ պարոն Քոչարյանը Մոսկվայում չի:

-Նշվում է, որ պարոն Քոչարյանը ՀՀ-ում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերի հետ կապված պատրաստվում է հանդիպումներ ունենալ Մոսկվայում: Նման հանդիպումներ նախատեսվա՞ծ են:

-Գիտեք՝ ես արդեն նշեցի, որ ինքը Եվրոպայում է գտնվում, ես կարող եմ Ձեր հարցերին սպառիչ պատասխանել միայն այն ժամանակ, երբ իրեն հանդիպեմ ու այդ հարցը քննարկեմ: Այսինքն՝ ես ու ինքը անգամ չենք քննարկել այդ հարցը, ուստի չեմ կարող պատասխանել:

-Այսինքն՝ չեք կարո՞ղ ներկայացնել պարոն Քոչարյանի տեսակետը արդեն մեկ շաբաթ Երեւանում ընթացող բողոքի ցույցերի վերաբերյալ:

-Ես կարող եմ փոխանցել նրա տեսակետը, երբ հանդիպեմ նրա հետ: Ես կարծում եմ, որ դա արդեն կլինի վաղը (այսօր Ս.Գ.): Իսկ առայժմ միայն կարող եմ նշել, որ որեւիցե տեղ պարոն Քոչարյանը շտապ չի մեկնել եւ այս պահին Մոսկվայում չի:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավելենք, որ Yerevan.Today-ը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ՝ նպատակ ունենալով պարզել, թե ինչ վերաբերմունք ունի երկրորդ նախագահը Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ու դրա դեմ բողոքի մեծ ալիքի վերաբերյալ

Վիկտոր Սողոմոնյանը հեռախոսով ասել է հետևյալը. Ռոբերտ Քոչարյանը ուշադրությամբ հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Նա առայժմ չի ուզում հրապարակայնորեն արտահայտվել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցի թեմայով, քանի որ չի ցանկանում թեժացնել առանց այդ էլ լարված իրավիճակը։ Սակայն առաջիկայում նախագահ Քոչարյանը անպայման կներկայացնի իր տեսակետը ինչպես այս, այնպես էլ` կուտակված այլ խնդիրների վերաբերյալ




Լրահոս