Ինչ կորոշվի Գործադիր մարմնի այսօրվա նիստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն պատրաստվում է այսօր գործադիր մարմնի նիստ հրավիրել: ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստերը սովորաբար տեղի են ունենում հինգշաբթի օրերին, բայց օրը փոխվել է, քանի որ Սերժ Սարգսյանն այս օրերին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի հետ Բրյուսելում մասնակցում էր ԵԺԿ նիստին:

Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվելու է արդեն մեկ շաբաթ Երեւանում շարունակվող նստացույցի հարցը: Բացառված չէ, որ նիստից հետո Սերժ Սարգսյանը կրկին ցանկանա հանդիպել նստացույցի մասնակիցների հետ:

Հիշեցնենք, որ մինչեւ Բրյուսել մեկնելը նստացույցի մասնակիցների եւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումը վերջինիս համար այդքան էլ «հաճելի» չստացվեց, քանի որ ցուցարարները հայհոյախառը վանկարկումներով նրանից պահանջեցին հեռանալ:




Լրահոս