Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը զգուշացնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս համացանցում և սոցիալական կայքերում տարածվել են կեղծ տեղեկություններ այն մասին, որ որոշ բանկերի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել և դրանք այլևս առկա չեն ՀՀ ֆինանսական համակարգում:

ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է, որ ՀՀ բոլոր 21 բանկերը բնականոն իրականացնում են իրենց բանկային գործունեությունը: Որևէ բանկի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու բացառիկիրավասությունը օրենքով վերապահված է միայն ՀՀ կենտրոնական բանկին, իսկ վերջինս ոչ միբանկի լիցենզիա ուժը կորցրած չի ճանաչել և չի նախատեսում դիմել նմանատիպ գործողությունների:

Նման կեղծ տեղեկությունների տարածումն անթույլատրելի է:

Հորդորում ենք զերծ մնալ տարածվող կեղծ տեղեկություններից ելնելով բանկերի դիմաց ստանձնած պարտավորությունները չկատարելուց:

Զգուշացնում և խնդրում ենք հաշվի առնել, որ սոցիալական ցանցերում տարածվող այս կեղծ տեղեկությունները կոչվածեն մոլորեցնել և հասարակության մոտ թյուր պատկերացումներ առաջացնել:




Լրահոս