Արմեն Աշոտյանը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է.
Հարգելի դիմորդներ և ծնողներ,
Ինձ ուղղված ձեր բազմաթիվ հարցերը փորձեմ խմբավորել և պատասխանել:
1.Քննության դրական նվազագույն միավորի շեմը չի փոխվելու, 7.5 միավորը մնալու է:
2. Այս պահին անցողիկ միավորներ հրապարակել հնարավոր չէ, քանզի առջևում է քննությունների լրացուցիչ փուլը:
3. Քննությունների հիմնական արդյունքների ամփոփումից հետո մնացած թափուր տեղերի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն, որպեսզի դուրս մնացած, բայց դրական միավորներ ունեցող դիմորդները կարողանան կողմնորոշվել:
4. Անհաջողոթյան մատնված դիմորդները կկարողանան իրենց ուժերը փորձել նաև հեռակայի ընդունելության ժամանակ:
Հաջողություն եմ մաղթում բոլորիդ: