Սոչիում ավելի քան 400 տուն հորդառատ անձրևների հետևանքով գրանցված աննախադեպ ջրհեղեղի արդյունքում հեղեղվել է ջրով:
Վտանգավոր գոտուց տարհանվել է 20 ընտանիք: Ինչպես հայտնել են տեղի իշխանությունները, Ադլերի շրջանում ջրում հայտնաբերվել է տղամարդու դի:
Գրեթե ողջ Կրասնոդար երկրամասի տարածքում հորդառատ անձրևներ են տեղում: Իրավիճակը Սոչիում զգալիորեն բարդացել է. տեղի գետերում ջրի առավելագույն մակարդակը գերազանցել է ավելի քան 1.2 մետրով: Քաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարվել:
Երկաթգծի կայարանն ու օդանավակայանը ևս հայտնվել են ջրի տակ, դրանց աշխատանքը դադարեցվել է: Հազարավոր ուղևորներ չեն կարողանում լքել քաղաքը, քանի որ Ռոսավիացիան պաշտոնապես փակել է Սոչիի օդանավակայնը: