Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նոր նշանակումներ են կատարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում: Ինչպես armlur .am-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Մայր Աթոռի միաբան Տ. Առեն վարդապետ Շահենյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Արագածոտնի թեմում: Մայր Աթոռի միաբան Տ. Տիրան աբեղա Պետրոսյանն ազատվել է Շվեյցարիայի հայոց թեմում ստանձնած իր պարտականություններից և ծառայության կոչվել Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակությունում` որպես Հայրապետական պատվիրակի պաշտոնակատար:
Նոր նշանակումներ Մայր Աթոռում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ