Այսօր կորոշվի դատավորին պատժելու հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն հայտնել էր, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին պատրաստվում են կարգապահական պատասխանատվության ենթարկել:

Նշենք, որ ըստ ՀՀ դատական օրենսգրքի` դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելու արդյունքում արդարադատության խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետեւյալ տեսակներից մեկը` նախազգուշացում, նկատողություն, որը զուգորդվում է դատավորին 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով, խիստ նկատողություն, որը զուգորդվում է դատավորին 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով, դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ հանրապետության նախագահին դիմելը:

Հունիսի 5-ին ՀՀ դատավորների ընդհանուր էթիկայի ժողովը եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը միջնորդություն էր ներկայացրել արդարադատության խորհրդին, որպեսզի կարգապահական պատասխանատվության ենթարկեն Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին: Սակայն դատավորին պատասխանատվության ենթարկելու նիստը հետաձգվել է մինչ հունիսի 26-ը:  Այսօր կորոշվի նրան կարգապահական տույժի ենթարկելու հարցը: Armlur.am-ը քիչ անց մանրամասներ կներկայացնի գործընթացի մասին:




Լրահոս