НТВ-ի լրագրողն իրականում աշխատանքից չի հեռացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան տեղեկատվություն էր տարածվել, թե Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ընթացող ցույցերը լուսաբանող ռուսական НТВ հեռուստաընկերության թղթակից Անաստասիա Պակը զրուցել է ցուցարարների հետ և ասել, որ իրեն աշխատանքից ազատել են: Որպես պատճառ նշվում էր այն, որ ուղիղ եթերում ցուցարարները իր խմբագրության համար անընդունելի բովանդակությամբ պաստառներ են պահել:

Սակայն  «Գոլոս Ռոսիի»-ի ռադիոկայանի թղթակից Էլինա Ղազարյանը համացանցի իր էջում գրել է, թե իրականում այդպիսի բան չկա: «Հուզված լրագրողի եւ НТВ-ի օպերատորի ցուցարարների հետ շփման նախապատմությունը հատուկ ուշադրության կարիք ունի: Մի խումբ սադրիչներ (որոնք մտել են քաղաքացիների մեջ եւ որոնց համար իսկապես կարեւոր է ԶԼՄ-ներին, հատկապես՝ ռուսականներին, տեղի ունեցողի անաչառ պատկերը փոխանցել) լկտի կերպով խանգարել են լրագրողի աշխատանքն ուղիղ եթերում: Եթերից անմիջապես հետո տեսածից ու լսածից սարսափած Մոսկվայից զանգել է խիստ ղեկավարությունը: Հենց այդ պատճառով է նա ասել, որ զրկվել է աշխատանքից»:




Լրահոս