ՀԷՑ-ը պատասխանում է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամի հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաղրամյան պողոտայում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը ուշագրավ հայտարարություն է արել այն մասին, որ ՀԷՑ-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել էր 6 դրամի թանկացման հայտ, իսկ 7 դրամ թանկացումը իշխանությունների ձեռքի գործն է:

Armlur.am-ի հետ զրույցում ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալիա Սարջանյանը նշեց, որ դա իրականությանը չի համապատասխանում, որ իրենք ի սկզբանե ներկայացրել են 17 դրամի հայտ: «Մենք ներկայացրել ենք 17 դրամի հայտ, որից բավարարվել է 7 դրամը: Ես չգիտեմ` ինչու է նա այդպիսի բան ասել»,- նշեց Սարջանյանը:

Հիշեցնենք` Բաղրամյան պողոտայում շարունակվում է հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիան և նստացույցը:




Լրահոս