
Քիչ առաջ Բաղրամյան պողոտա ժամանեցին երկու կանայք, ովքեր վեճի բռնվեցին ցուցարարների հետ: Նրանք նշում էին, թե ցուցարարները Բաղրամյան պողոտան պիոներական ճամբար են սարքել և կոչ են անում պայքարելուց թասիբով պայքարել:
Ցուցարարներն էլ կոչ արեցին արհամարհել այդպիսի մարդկանց և երկու կանանց կոչ արեցին հեռանալ: Այդ կանայք բավական ագրեսիվ էին տրամադրված: