Սասունցի Դավիթ էպոսը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 5-ին Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեի յոթերորդ նիստի շրջանակներում քննարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության 2012թ. Ներկայացուցչական ցանկում գրանցման համար Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված “Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները” հայտը: 
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից հայտնում են, որ ՀՀ արտաքին գործերի և ՀՀ մշակույթի նախարարությունների միասնական և համակարգված ջանքերի շնորհիվ հայտը միաձայն ընդունվել է և ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության 2012 թ. Ներկայացուցչական ցանկում:




Լրահոս