Օմբուդսմենը անդրադառնում է խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան, սակայն ոչ Բաղրամյան պողոտայի դեպքերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օմբուդսմենի հայտարարությունը խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ.

Խոշտանգումների դեպքերի արդյունավետ կանխարգելումը և դրանց առավելագույն բացառումն ուղղակիորեն փոխկապակցված էխոշտանգումների մասին հաղորդումների արագ, օբյեկտիվ ու մանրակրկիտ քննության իրականացման և քրեական պատասխանատվությանանխուսափելիության հետ: Սակայն, ցավոք, այս ուղղությամբ իրավասու մարմինների կողմից ձեռնարկվող միջոցները շատ դեպքերումբավարար չեն, իսկ երբեմն կրում են զուտ ձևական բնույթ:

Խոշտանգումների վերաբերյալ հաղորդումներին իրավապահ մարմինները երբեմն համարժեք չեն արձագանքում՝ ընդհանրապեսհրաժարվելով քննություն իրականացնելուց: Իսկ այն դեպքերում, երբ քննություն է իրականացվում, հաճախ այն լինում է մակերեսային ևկողմնակալ:

Օմբուդսմենի տարեկան վերջին զեկույցում հատուկ նշվել է ազատությունից զրկված անձանց վնասվածքների դեպքերի քննության լուրջթերությունների մասին: Ձերբակալված և կալանավորված անձանց պահման վայրեր, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներընդունված մի շարք անձանց մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, սակայն հետագայում դրանց կապակցությամբ քրեականգործի հարուցումը մերժվել է կամ քրեական գործը՝ կարճվել: Որպես կանոն, գործերի չհարուցման կամ դրանց կարճման հիմքում դրվել ենհենց ձերբակալված և կալանավորված անձանց պնդումները, որ իրենք վնասվածքները ստացել են սայթաքելու կամ ընկնելու հետևանքով:Սակայն այդ պնդումների հավաստիության մեջ համոզվելու ուղղությամբ անհրաժեշտ այլ գործողություններ չեն իրականացվել:

Միայն պաշտոնատար անձանց անպատժելիության զգացումը բացառելու և պատասխանատվության անխուսափելիություննապահովելու դեպքում հնարավոր կլինի շոշափելի արդյունքի հասնել խոշտանգումների դեմ պայքարի գործում:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյան




Լրահոս