
Նվազագույնը 70 մարդ է զոհվել Հնդկաստանի Գուջարատ նահանգում հորդառատ անձրևների պատճառով գրանցված զանգվածային ջրհեղեղի արդյունքում:
Պաշտոնական տվյալներով՝ աղետի գոտուց տարհանվել է 9 հազար մարդ:
Ինչպես նշում են փրկարարները, զոհերի մեծ մասը գրանցվել է սողանքների ու տների փլուզումների պատճառով:
Բացի այդ, վնասվել են բնակավայրեր ու ցանքատարածություններ: