Հայ մարզիկները որևէ կերպ չեն զիջի ադրբեջանցիներին. Հովհաննես Գաբրիելյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 3-ին Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում կմեկնարկեն 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերը (Ունիվերսիադա), որին մասնակցում է նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը: Այս մասին այսօր` հունիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց պատվիրակության ղեկավար, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ, սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Գաբրիելյան:

Վերջինս ներկայացրեց Հայաստանից ուսանողական խաղերին մասնակցող 12 մարզիկներին, որոնք պայքարելու են 6 սպորտաձևերում՝ սուսերամարտ, ձյուդո, թեքվանդո, սպորտային մարմնամարզություն, լող և թենիս: Գաբրիելյանի փոխանցմամբ, խաղերին ներկա են լինելու նաև 6 մարզիչներ, 2 մրցավարներ և 2 այլ ներկայացուցիչներ:

Հանդիպմանը ներկա մարզիկներ Արթուր Թովմասյանն ու Լիլիթ Եվոյանը նշեցին, որ ակնկալիքները մեծ են, հույս ունեն` հաղթանակած վերադառնալ:

Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը ուսանողական խաղերի ժամանակ չի հիշում որևէ դեպք, որ հայ մարզիկները ընդհարումներ ունենան ադրբեջանցի մարզիկների հետ: Նա հավելեց, որ Հարավային Կորեայում կայանալիք Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին ադրբեջանցիների մասնակցությունը նրան չի խանգարում, հայ մարզիկները որևէ կերպ չեն զիջելու ադրբեջանցի մարզիկներին:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Արփինե Թովմասյան




Լրահոս