Երևանի Նուբարաշենի խճուղում երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել: Armlur.am-ի տեղեկություններով, այստեղ գտնվող գիշերային ակումբներից մեկի պարուհուն ծեծել է այցելուներից մեկը: Պարուհին էլ հաղորդում է ներկայացնել ոստիկանություն` ասելով, որ իրեն ֆիզիկական ցավ է պատճառվել, հարվածել են իր մարմնի տարբեր մասերին:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, պարուհի Կ. Ա.-ն չի ճանաչել իրեն ծեծի ենթարկողին, նախկինում նրան չի տեսել: Իսկ ծեծկռտուքն առաջացել է ինչ-որ հարցերի շուրջ վիճաբանելուց հետո:
Ակումբում գտնվող մեկ այլ կին ևս անմասն չի մնացել միջադեպից: Այցելուներից մեկը կրկին վիճաբանելուց հետո գողացել է նրա հեռախոսը:
Ոստիկանության լրատվական բաժնից հաստատեցին մեր տեղեկությունը` հավելելով միայն, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: