Ահաբեկչություն Ֆրանսիայում ՝ ահաբեկիչները գլխատել են իրենց զոհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի Սեն-Կենտեն-Ֆալավյե քաղաքի գազի գործարանում իսլամիստներն ահաբեկչություն են իրականացրել: Երկու ծայրահեղականներ մեքենայով կոտրել, անցել են դարպասներն ու բախվել են գազի բալոններին: Դրա հետևանքով պայթյուն է որոտացել, որին հաջորդել է հրդեհ, փոխանցում է Associated Press-ը:

Հարձակման զոհն է դարձել մեկ մարդ: Ձեռնարկության մի քանի աշխատակիցներ պայթյունի արդյունքում վիրավորվել են:

Գործարանի մուտքի մոտ հայտնաբերվել են իսլամիստական կոչերով դրոշ ու գլխատված դի: Մարդու գլուխն ահաբեկիչները դրել են գործարանի դարպասին:

Le Dauphine Libere-ն հայտնում է, որ հարձակման մասնակիցներից մեկին արդեն հաջողվել է ձերբակալել: Այժմ ոստիկանությունն արագ կերպով տարհանում է գործարանի աշխատակիցներին:




Լրահոս