Հունիսի 26-ը ՀՀ ռազմաօդային ուժերի օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 26-ը ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես ռազմաօդային ուժերի օր:

Ռազմական ավիացիան ազգային բանակի կազմում ստեղծված առաջին զորատեսակներից է։ ՀՀ ԶՈւ ռազմաօդային ստորաբաժանումները կազմավորվել են հայրենիքի սահմաններում ընթացող պաշտպանական մարտական գործողություններին զուգընթաց` պետության և Ազգային բանակի համար բեկումնային ժամանակահատվածում:

1992թ. հունվարից նորաստեղծ ՀՀ պաշտպանության նախարարության կազմում ստեղծվել է Ավիացիայի և ՀՕՊ զորքերի վարչությունը: Ինչպես ցանկացած նոր նախաձեռնություն, այնպես էլ նման նոր կառույց ստեղծելը հանդիպել է դժվարությունների, հատկապես` պատերազմական պայմաններում: 1992թ. սեպտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ավիացիայի վարչությունն առանձնացել և դարձել է առանձին կառույց: Հետագա տարիներին` բանակաշինության փուլերին զուգընթաց, իրականացվեցին ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի զարգացման ու կատարելագործման բազմաբնույթ ծրագրեր, որոնց շնորհիվ էլ ներկայումս զինված ուժերի ավիացիայի վարչությունն իր ենթակա ստորաբաժանումների միջոցով առաջադրված խնդիրներն իրականացնում է հաջողությամբ ու իրենից ներկայացնում է կայացած ու ներդաշնակ մի կառույց:

Այսօր արդեն ՀՀ զինված ուժերում պատրաստվում են հմուտ և փորձառու օդաչուներ: Վարժաթռիչքների ծրագիրը կատարվում է ամբողջությամբ։ ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի կազմում ստեղծված մարտունակ ստորաբաժանումները հարկ եղած դեպքում իրենց ծանրակշիռ ներդրումը կունենան երկրի պաշտպանության գործում:




Լրահոս