«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ տեղեկացնելով, որ խորհրդարանական միջազգային պատվիրակություններում, բարեկամական խմբերում եւ ԱԺ մշտական հանձնաժողովներում նոր անձինք են առաջադրվել: Այդպես «Ժառանգություն»-ը, ըստ էության, հետ է կանչել ֆորմալ առումով իրենց խմբակցության անդամ հանդիսացող, սակայն ապահարզան տված «Ազատ դեմոկրատներ»-ի երկու պատգամավորներին՝ Խաչիկ Քոքոբելյանին ու Ալիկ Արզումանյանին՝ նրանց փոխարեն ներկայացնելով «Ժառանգության» ներկայացուցիչների՝ Ռ. Հակոբյանի, Զ. Փոստանջյանի եւ Թ. Պողոսյանի անունները:
ՓՈԽԵՑԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ