Բավական է` նախագահն ասի` Հովիկ ջան սիրուն չի, Ռոբերտ ջան սիրուն չի, ամեն ինչ իր տեղը կընկնի. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանակցությունների համար բացառապես մնացել է մեկ սուբյեկտ` հանրապետության նախագահը: Կառավարությունը երեկ իրեն դրեց շատ ծանր վիճակի մեջ` հայտարարելով, որ որևէ փոփոխություն անհնար է: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարի հետագա ընթացքին, այս մասին նշեց Գառնիկ Իսագուլյանը:

Նրա խոսքով, այդ բանակցությունները պետք է լինեն երկկողմանի և փոխադարձ համաձայնեցված պահանջներով: «Բայց ես համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ հանրապետության նախագահը պետք է իջնի ցուցարարների մոտ` հաշվի առնելով, որ անվտանգության խնդիր կա: Հաշվի առնենք, որ ցանկացած պրովակացիա հնարավոր է», – նշեց նա:

Նրա խոսքով, ընդունելի տարբերակ կլինի այն, որ մի քանի հոգով հավաքվեն Բաղրամյան 26-ի դիմաց և ուղիղ եթերով բանակցեն նախագահի հետ: «Բավական է` ՀՀ նախագահն ասի` Հովիկ ջան սիրուն չի, Ռոբերտ ջան սիրուն չի և բոլոր հարցերը կընկնեն իրա տեղը», – հավելեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս