Վլադիմիր Պուտինը զանգահարել է Բարաք Օբամային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Նրա հետ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն Օբամային ասել է, որ Ուկրաինայում ռուսական զորքերի գտնվելու մասին տեղեկությունը սխալ է, պատմել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի ծառայությունից հայտնել են, որ Օբաման հեռախոսազրույցի ժամանակ հիշեցրել է Մինսկի պայմանավորվածությունների համաձայն՝ պարտավորությունները կատարելու անհրաժեշտության մասին:

«Հեշտ է կանխատեսել, թե ինչ է սրան պատասխանել ՌԴ նախագահը»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ նախագահների միջև խոսակցությունը «միանգամայն երկարատև ու բավական կառուցողական է եղել», չնայած որոշ իրադարձությունների վերաբերյալ առկա տարակարծություններին:




Լրահոս